Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հիմա գործն այս ձև «կարվեց», մեկ ուրիշի նկատմամբ ուրիշ ձև «կկարվի»». Հարություն Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ «5-րդալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը բերման է ենթարկվել հատուկ քննչական ծառայություն: Մի քանի ժամ ՀՔԾ-ում պահելուց հետո Թավադյանին ձերբակալեցին:

Ստեղծված իրավիճակի, Արմեն Թավադյանի ձերբակալության փաստի հետ կապված մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք «5-րդալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին:

«Կատարվածը մեկնաբանելու համար մեծ ջանքեր պետք չեն, որովհետև այն, ինչ կատարվեց մի քանի օր առաջ, երբ տարածվեց ոստիկանության տեսանյութը, արդեն ակնհայտ էր, որ ինչ-որ մեկին պետք է ձերբակալեն, որովհետև այդ խայտառակ սարքած տեսանյութը դա էր հուշում: Արմեն Թավադյանը «5-րդ ալիքի» սեփականատերն է: Կարծում եմ, որ սա նաև բարոյահոգեբանական ճնշում է «5-րդ ալիքի» նկատմամբ, որպեսզի իրենք կարողանան նաև համեմատաբար լռեցնեն մեր ալիքին: Այն, ինչ Հայաստանում կատարվում է, արդեն շատ սովորական բան է դարձել: Նրանք, ովքեր ձերբակալված չեն, պետք է ամաչեն, որ ձերբակալված չեն: Կարծում եմ՝ հիմա Հայաստանում այս պրոցեսն է: Սա արդեն դուրս է իրավական երկիր հասկացողությունից, որովհետև մի մարդ որոշում է ում ձերբակալել, մի մարդ հանձնարարում է ոնց ձերբակալել, մի մարդ հանձնարարականն իջեցնում է ինչպիսի որոշում ընդունեն: Ե՛վ իրավապահներին, և՛ դատախազությանը, և՛ դատարաններին հստակ հանձնարարականները տրվում են, և նրանք էլ այդ հանձնարարականները կատարում են: Սա արդեն վաղուց իրավական երկիր չի: Այստեղ որևէ բան մեկնաբանելու կամ չմեկնաբանելու խնդիր արդեն չկա: Ինչ էլ մեկնաբանես, ծիծաղելի կլինի, որովհետև արդեն իսկ ծիծաղելի վիճակում ենք հայտնվել»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Հարությունյանը:

Հարցին, որ այս անգամ թիրախում հայտնվեց Արմեն Թավադյանը, քանի որ նա «5-րդ ալիքի» սեփականատե՞րն է, մեկ այլ դեպքում էլ, փաստորեն, կարող է լինել մեկ ուրի՞շը, Հարությունյանը դրական պատասխան է տալիս: «Անշուշտ: Այստեղ երկու կարծիք չկա: Հիմա գործն այս ձև «կարվեց»: Մեկ ուրիշի նկատմամբ ուրիշ ձև «կկարվի»: Կմտնեն անձնական կյանքի մեջ, կհասնեն տասը տարի առաջ, ում հետ է շփվել, ինչ է արել»,-նշում է մեր զրուցակիցը:

Շատ է խոսվում այն մասին, թե իշխանությունների նման գործելաոճը ո՞ւր կտանի երկիրը: «Պետք է պատմությունը նայել, թե այս տեսակի երկրները, այս տեսակ իշխանությունները ինչպիսի վերջաբան են ունեցել: Պետք է նայել պատմությունը և դրանից հետևություն անել: Ես չեմ ուզում հիմա գնահատական տալ, թե ուր կտանի այս վիճակը մեր երկիրը: Արդեն տարել է: Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ուղղակի աննորմալ երևույթ է, և սրա արդյունքը մեր մաշկի վրա դեռ շատ երկար զգալու ենք»,-եզրափակում է Հարություն Հարությունյանը:

Լուսինե Առաքելյան

 

 

 

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ