Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Յանան խանդոտ է, բայց գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում». Սուրեն Փահլևանյանը՝ Էվա Խաչատրյանի հետ անկողնային տեսարանների մասին

ԼԱՅՖ

Առավել մանրամասն՝Այստեղ

«Յանան խանդոտ է, բայց գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում»: «Պատվից առավել» հեռուստասերիալի ավարտից հետո հեռուստադիտողները չեն հասցնի կարոտել դերասան Սուրեն Փահլևանյանին, քանի որ հունվարից նա եթերում կլինի Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծի շրջանակում: Դերասանը գործընկերների հետ մեկնել էր Շրի Լանկա, որտեղ էլ կայացել է հեռուստասերիալի նկարահանումների մի մասը:

Վերադարձից հետո Սուրենը Tert.am Life-ի հետ խոսել է ինչպես նոր դերակատարման, այնպես էլ Շրի Լանկայում կայացած նկարահանումների և Էվա Խաչատրյանի հետ ունեցած անկողնային տեսարանների ու կնոջ վերաբերմունքի մասին:

Իր նոր հերոսի՝ Մարատի մասին շատ բացահայտումներ անել Սուրենը չի ցանկանում, որպեսզի հեռուստադիտողները հետաքրքրությամբ սպասեն իր մուտքին հեռուստասերիալ, որը կլինի 10-րդ սերիայում: Մարատը գլխավոր կերպար չէ, սակայն Սուրենը վստահ է՝ իր հերոսը երկրորդ պլանում չի մնա:

 
Սուրեն Փահլևանյան

«Բնականաբար, պատմությունը կառուցվում է Սոնայի շուրջ, գլխավոր կերպարը նա է, սակայն առաջին անգամ չէ, որ ես նախագիծ եմ գալիս երկրորդական կերպարով, և ընթացքում կերպարս դառնում է առաջնային: Դա կախված է նրանից, թե ինչպես կներկայացնես հերոսիդ: «Պատվից առավելում» իմ կերպարը՝ Ռոմանը, երրորդական էր, սակայն դարձավ գլխավոր հերոսներից մեկը: Ընդ որում՝ Ռոմանի կերպարի համար վերջերս արժանացա «Տարվա լավագույն սերիալային դերասան» մրցանակին: Ինձ համար շատ ուրախալի էր, որ հերոսս այդքան սիրվեց: Շնորհակալ եմ  թե՛ ստեղծագործական թիմին, թե՛ երկրպագուներին այս նախագծի կայացման համար»,- ասաց նա:

Ելենա Արշակյանի թիմի հետ ճամփորդության մեկնելը, ըստ Սուրենի, հաճույք է: Նրա խոսքով՝ տարիների համագործակցության ընթացքում ընտանիքի պես են դարձել:

Սուրեն Փահլևանյան

«Մենք այս ճամփորդության ժամանակ չէ, որ պետք է ճանաչեինք իրար: Այս թիմի հետ ընտանիքի պես ենք: Մենք ոչ թե ճանապարհ ենք գնացել իրար ճանաչելու համար, այլ ճանապարհ ենք գնացել, որովհետև ճանաչում ենք իրար: Որևէ բացահայտում չենք արել, որը կարող էր մեզ անակնկալի բերել: Ինձ համար ճանապարհի նոր ընկեր էր դերասանուհի Սուսաննա Ղևոնդյանը, որը մարմնավորում է Էվա Խաչատրյանի հերոսուհու մայրիկին, սակայն նա էլ իսկական ճանապարհի ընկեր է»,- ասաց նա:

Ըստ Սուրենի՝ Շրի Լանկայում շատ լավ նկարահանումներ են ունեցել, որոնք կարող է համեմատել գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մակարդակի հետ: Սուրենն ու Էվան նաև բաց տեսարաններ են ունեցել: Ըստ դերասանի՝ նման հարցերի պետք է մասնագիտական տեսանկյունից մոտենալ. «Ես պրոֆեսիոնալ դերասան եմ և հասկանում եմ, որ եթե մի ամբողջ թիմ հասել է Շրի Լանկա գեղեցիկ տեսարաններ ստանալու համար, այդ տեսարանները պետք է ստանան: Բաց տեսարան ասվածը հարաբերական է: Ֆիլմում կան անկողնային տեսարաններ, որոնք շատ գեղեցիկ են նկարահանվել»:

Սուրեն Փահլևանյան

Սուրենից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կինը՝ հաղորդավարուհի Յանա Դանիելյանն արձագանքում իր մասնակցությամբ նման տեսարաններին. «Կինս, իհարկե, խանդում է, միաժամանակ ինձ շատ է վստահում: Նման տեսարանները չեն կարող խնդիրներ ստեղծել մեր ընտանիքում: Այստեղ ոչ թե Սուրեն Փահլևանյանն ու Էվա Խաչատրյանն են համբուրվում, այլ Մարատն ու Մարգարիտան: Դրանք տարբեր բաներ են: Դա հասկանում է նաև կինս, որովհետև գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում: Ես չեմ հավատում, երբ ասում են՝ զույգը բաժանվեց նման խնդրի պատճառով: Վստահ եմ, որ եթե զույգը բաժանվում է, ուրեմն այլ խնդիրներ է ունեցել: Յանան գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում: Դրանով ամեն ինչ ասված է»:

Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել