Սերժ Թանկյանն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSystem of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին և ցուցարարների դեմ ոստիկանության կողմից ուժի կիրառմանը:
Նա տեղադրել է Երևանում ընթացող բողոքի ցույցերի վերաբերող մի նյութ և գրել.
«Այս հոդվածն ինձ երեք բան է հուշում՝
1) Հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան և խստորեն կարգավորվեն ու վերահսկվեն անկախ մարմնի կողմից.
2) Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ամրապնդվում է.
3) Նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



