Գեղարքունիքի մարզում BMW-ն բախվել է մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Ս.-ն իր վարած BMW մակնիշի 35 GG 402 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի սոճիների և հայտնվել ծառերի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Սերգեյ Ս.-ն, ուղևորներ, նրա համագյուղացիներ, 25-ամյա Ռազիկ Ա.-ն, 34-ամյա Արտակ Ա.-ն, 23-ամյա Համայակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



