Վթար Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. Կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 27-ին, ժամը 18։22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» (վարորդ` Հարություն Հ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Զաքար Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է վառելիքի (բենզին) արտահոսք:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:
Շտապօգնության աշխատակիցները պատահարի հետևանքով տուժած Հ. Հ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



