Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ալավերդիում «Կոտտոնի» աշխատակիցները շարունակում են գործադուլը` պահանջելով վճարել աշխատավարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Այսօր` Ալավերդիում «Կոտտոնի» ՍՊԸ-ին պատկանող կարի արտադրամասում աշխատավարձ չվճարելու համար երեկվանից սկսած  գործադուլը շարունակել են 150 կարող բանվորուհիներ: Կանայք ասում են, որ գործատու Կարեն Դասոյանը անհարկի  ձգձգում է իրենց աշխատավարձի վճարումը: Բանվորուհիները կարծում են, որ իրենք որակով են աշխատել: Այս մասին հայտնում  է Hetq.am-ը:

«Աշխատավարձ չի վճարում, խաբում է մեզ: Նախորդ կիրակի մեզ ասել է՝ ուրբաթ օրը կվճարի աշխատավարձ, այսօր մենք իրեն զանգել ենք աշխատավարձի համար, 4 ժամում է հասել Ալավերդի: Հիմա էլ բոլոր կանանց երեսին է նայում ու ծիծաղում»,- պատմել է Սյուզաննա Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ «Կոտտոնի» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է վանաձորցի գործարար Կարեն Դասոյանին: Բաժնետոմսերի մյուս 50 տոկոսի սեփականատերը ՌԴ քաղաքացի Յանինա Բերգ Բորիսովնան է: Վերջինս Մոսկվայում գրանցված «Մոդելիսմո» ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Քրիստինա Միտելմանի մայրն է: «Մոդելիսմոն» Ալավերդու կարի արտադրամասի հիմնական պատվիրատուն է:

Գործադուլավոր բանվորուհիները պատմել են, որ դեռ նախորդ կիրակի արտադրամաս են հրավիրել տնօրեն Կարեն Դասոյանին և պահանջել են վճարել  նոյեմբեր ամսվա իրենց աշխատավարձը: Կարի արտադրամասը գործարկվել է նոյեմբերի 11-ին, ըստ այդմ էլ՝ բանվորուհիները գործատուից պահանջում էին 17 օրվա աշխատավարձ: Սյուզաննա Մարտիրոսյանի և մյուս բանվորուհիների խոսքով՝ աշխատանքային անցած 1,5 ամսվա ընթացքում Կ. Դասոյանը դեռևս աշխատանքային պայմանագիր չի կնքել իրենց հետ:

 Ի սկզբանե Դասոյանը բանվորուհիներին աշխատավարձի չափ չի ասել: Ասել է՝ փորձաշրջան է, աշխատելու են մինիմում աշխատավարձով: 80-150 հազար դրամ նախատեսված աշխատավարձի մասին բանվորուհիները լրատվամիջոցներից են տեղեկացել:

Սյուզաննա Մարտիրոսյանը բոլոր բանվորուհիների անունից հայտարարել է, որ եթե Կ. Դասոյանը որոշել է իրենց աշխատավարձ վճարել ողորմության կարգով,  ապա 150 բանվորուհիներով համաձայն են այդ աշխատավարձը նույնպես ողորմության կարգով թողնել նրան և այդ մասին տեղեկացնել ամբողջ հանրությանը:

«Մենք թույլ չենք տա, որ մեզ աշխատեցնեն և դրանով իրենք չաղանան: Ուղիղ մեկ շաբաթ է՝ արտադրամասի բոլոր կանայք սթրեսի մեջ են»,- ասել է  Սյուզաննա Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Դասոյանը բանվորուհիներին հայտնել է, որ միայն 250 հազար մանկական հագուստ կարելուց հետո  կստանան 80 հազար դրամ աշխատավարձ։

«Արտադրամասում կարի մեքենաների և արդուկների պակաս ունենք, գործատուն մեզ չի բավարարել մեքնենաներով ու արդուկներով: Մարդիկ տնից 8 հատ արդուկ և արդուկի շոր են բերել, որ կարողանան աշխատել։ Հիմա աշխատատեղ է բացվել, կանայք ենք էլի, գլխապատառ եկել, աշխատում ենք: Ինչ իմանայինք, որ այսպիսի գործարք էինք կնքելու»,- ասել է Սյուզաննա Մարտիրոսյանը:

Գայանե Մարգարյանի խոսքով՝ Կարեն Դասոյանը, իրենց աշխատանքի ընդունելիս, ասել է՝ սկզբում կվճարի Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձը, հետո, երբ «ամեն ինչ կարգավորվի», կվճարի իրենց աշխատանքին համապատասխան աշխատավարձ:

«Քանի դեռ ամեն ինչ արտադրամասում չի կարգավորվել, ուրեմն Կ. Դասոյանը պարտավոր է մեզ բոլորիս հավասարապես վճարել նվազագույն աշխատավարձը»,- պահանջում էր Գայանեն: 

Շարունակությունը  սկզբնաղբյուր կայքում:

Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել «Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրինՑուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվումՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու Ալինա Չարաևան՝ Valle d’Aosta Ladies Open-ի հաղթող Ռուսաստանը նոր արգելքներ է սահմանում․ արտահանման սահմանափակումներն ընդլայնվում են Հելոուինը վերածվել է ողբերգության․ ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են սպանվել Զինծառայության անցնելու պայմանները կփոխվեն․ ինչ նոր հնարավորություն է նախատեսվում Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին