Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կշեռքներ առավել զգոն և շրջահայաց եղեք․ դեկտեմբերի 30-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

Past.am

Խոյ: Աշխատեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը, քանզի հենց այս ժամանակահատվածն է բարենպաստ գործնական հաջողություններ ունենալու, նաև անձնական կյանքում դրական փոփոխություններ կատարելու համար: Այսօր ստիպված կլինեք լեզու գտնել ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ, նաև առնչվել նրանց հետ, ովքեր նախկինում նեղացրել են ձեզ: Այդ ամենին փորձեք հանգիստ վերաբերվել և չխառնել հույզերն ու գործնական շահերը: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողության վատացում կզգացվի հատկապես նրանց մոտ, ովքեր զբաղվում են ծանր ֆիզիկական աշխատանքով: Երեկոն անցկացրեք հանգիստ, ընտանեկան միջավայրում: Խուսափեք ամեն տեսակ հավաքույթներից, բարձրաշխարհիկ միջոցառումներից:

 

Ցուլ: Անախարժություններով լի օր է: Անգամ ամենամանր խնդիրները ձեզ հունից հանում են, իսկ ծրագրերի ձախողման դեպքում լիովին կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը: Մտերիմներին ձեր պահվածքն անհասկանալի կթվա, իսկ տրամադրություն բարձրացնելու նրանց բոլոր ջանքերն, ապարդյուն կանցնեն: Հնարավոր են ֆինանսական որոշ խնդիրներ, անհաջող գնումներ: Օրվա երկրորդ կեսը կնվիրեք ընտանիքին, հարազատների բարեկեցությունը ձեզ համար առաջնային կլինի: Փորձեք ժամանակ գտնել նաև հանգստի համար: Աշխատեք բարձր պահել տրամադրությունը, լավացնել ինքնազգացողությունը և ցրել մռայլ մտքերը:

 

Երկվորյակ: Հրաշալի օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Աստղերն առավել բարյացկամ են նրանց հանդեպ, ովքեր աշխատում են առևտրի ոլորտում: Նոր բիզնես ծրագրեր կկազմեք, ձեռք կբերեք համախոհներ, ովքեն կօգնեն իրագործել դրանք: Կարող եք տուրք տալ երևակայությանը, անգամ ամենահամարձակ և անսովոր մտահղացումները կարող են իրականանալ: Կանանց հետ շփումներում առավել զգույշ եղեք: Ընկերուհիները, զարմուհիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել ձեզ համար: Մինչդեռ տղամարդիկ անտարբեր չեն անցի, սիրով կաջակցեն ձեզ:

 

Խեցգետին: Շրջապատի մարդկանց լավ եք ճանաչում, կարդում եք նրանց մտքերը, հասկանում անգամ ամենատարօրինակ վարքագծի դրդապատճառները: Այսօր կարող եք մի շարք խնդիրներ կարգավորել, հարաբերություններ վերականգնել: Ցանկության դեպքում կկարողանաք ազդել մարդկանց վրա, կառավարել նրանց, անգամ շահագործել, սակայն դա չեք անի՝ նախընտրելով ազնիվ լինել: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, սպասեք թանկարժեք նվերների: Հրաշալի օր է գործուղումների, նաև արտերկրից ժամանած մարդկանց հետ շփվելու համար:

 

Առյուծ: Մտերիմներն այսօր կնկատեն ձեր բոլոր վրիպումները և կանտեսեն հաջողությունները: Անվերջ քննադատության կարժանանաք, ինչը շատ կնյարդայնացնի: Հին ընկերները, համախոհները ոգևորությամբ չեն ընդունի և հավանության չեն արժանացնի ձեր մտահղացումները: Հուսահատվել չարժե, շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կենտրոնացեք առավել կարևոր գործերի վրա, փորձեք դրանք ավարտին հասցնել: Սակայն մի գերագնահատեք ձեր ուժերը, քանզի դա կարող է գերհոգնածության հանգեցնել:

 

Կույս: Ձեր լավագույն կողմերը դրսևորելու հնարավորություն կունենաք, շրջապատի մարդկանց համակրանքին կարժանանաք: Կգրավեք ձեզ հետաքրքրող մարդկանց ուշադրությունը: Ազդեցիկ անձանց հետ շփումները օգտակար են թե՛ անձնական և թե՛ գործնական տեսանկյունից: Բոլոր կարևոր գործերը խորհուրդ է տրվում անցկացնել ոչ պաշտոնական միջավայրում: Այսօր կարող եք ռոմանտիկ ճանապարհորդությունների մեկնել: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Սիրելի մարդու ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Միայնակ Կույսերը հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենան:

 

Կշեռք: Առավել զգոն և շրջահայաց եղեք: Վստահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են ձեզ իրենց նվիրվածությունը: Խարդախությունների զոհ դառնալու վտանգը մեծ է: Օրվա ընթացքում ֆինանսական կորուստներ կկրեք: Աշխատանք փոխելը, նոր պարտականություններ ստանձնելն այսօր ցանկալի չեն: Սակայն եթե ստիպված եք դա անել, ապա նման հարցերին ամենայն լրջությամբ մոտեցեք: Հարկ եղած դեպքում, դիմեք աջակիցներին, ընկերներից խորհուրդ հարցրեք: Կայացրած որոշումների համար հնարավոր է զղջաք: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն եթե որոշ ջանքեր գործադրեք, ապա լուրջ վեճերից կհաջողվի խուսափել: Համբերատար եղեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում:

 

Կարիճ: Բարեհաջող օր է սպասվում: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, կկարգավորեք մի շարք կարևոր հարցեր: Գործընկերները սիրով կաջակցեն ձեզ: Ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնց հետ հետագայում արդյունավետ կհամագործակցեք: Հրաշալի օր է աշխատանքային սիրավեպ սկսելու համար: Հարազատների հետ շփումը ուրախություն կպարգևի: Կարող եք ընտանիքի անդամների հետ միասին ուղևորության մեկնել, զվարճանալ ընկերական միջավայրում: Հնարավոր են սիրո խոստովանություններ, հարաբերություններ կսկսեք, որոնք լուրջ զրգացում կստանան:

 

Աղեղնավոր: Այսօր խորամանկության դիմել չարժե, քանի որ բացահայտվելու և անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Աշխատավայրում զերծ մնացեք ավելորդ ձևականությունից: Անբարենպաստ օր է ղեկավարների հետ մտերմանալու, նրանց հետ սիրային հարաբերություններ սկսելու համար: Հարազատների հետ հնարավոր են որոշ տարաձայնություններ: Ամեն բան կանեք լուրջ կոնֆլիկտներից, վեճերից խուսափելու համար: Ֆինանսական հարցերով զբաղվել չարժե, հապճեպ կայացրած որոշումները կարող են լուրջ վնաս հասցնել:

 

Այծեղջյուր: Բարեհաջող օր է աշխատելու, որոշ կարևոր հարցեր կարգավորելու համար: Որքան էլ շատ լինեն դժվարությունները, միևնույն է, կհաղթահարեք դրանք, ցանկացած իրավիճակում արագ կկողմնորոշվեք, ճիշտ լուծումներ կգտնեք: Ձեր ճարպկության շնորհիվ կգերազանցեք մրցակիցներին: Հրաշալի օր է հարազատ մարդկանց ընկերակցությամբ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ձեռք կբերեք նոր նախասիրություններ: Այնպիսի գործեր կձեռնարկեք, որոնք կհետաքրքրեն բոլորին: Հնարավոր է՝ սիրային հարաբերություն սկսեք:

 

Ջրհոս: Անկախ նրանից, թե ինչ ծրագրեր ունեք, շտապեք իրականացնել դրանք: Այսօր դուք պարզապես պարտավոր եք գործի անցնել, հակառակ դեպքում եթե ձեռքերը ծալած նստեք և սպասեք հրաշքների, ապա ոչ միայն կկորցնեք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները, այլև կզրկվեք այն ամենից, ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք ընտանեկան վեճերից, դրանք կսրեն առանց այն էլ լարված իրավիճակը: Օրվա երկրորդ կեսը ցանկալի է անցկացնել միայնության մեջ: Ադպիսով կհաջողվի հանգիստ խորհել ծագած հարցերի շուրջ, կողմնորոշվել ապագա ծրագրերի և դրանց իրականացման եղանակների հարցում:

 

Ձկներ: Այսօր կոմերցիոն գործունեությունը հաջողություն կբերի: Նոր գործընկերների հետ կնքած գործարքները շահութաբեր կլինեն և անգամ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նպատակահարմար օր է ստեղծագործական մոտեցում և օրիգինալ լուծումներ պահանջող, անսովոր նախագծերի շուրջ աշխատելու համար: Արվեստի հանդեպ հետաքրքրասիրությունը կմեծանա: Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով: Հակառակ սեռի ներկայացուցիչներն այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերեն և հաճոյախոսություններ կշռայլեն: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրը լի է վառ տպավորություններով, հաճելի հիշողություններով:

 

Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին․ Արթուր ՄիքայելյանՈղբերգական վթար Մարգարա-Էջմիածին ճանապարհին, կա 1 զnh Հայաստան-Վրաստան համագործակցությունը ներքին անվտանգության ոլորտում աննախադեպ բարձր մակարդակի վրա է․ Արփինե Սարգսյանն ընդունել է Սուլխան Թամազաշվիլիին Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Հրդեհ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Թեհրանը և Դոհան հուլիսի 1-ին կարող են սկսել իրանական ակտիվների ապաuառեցման քննարկումը. Բաղայի Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել Կասեցվել է «Պանիր Լոռի 45%»-ի արտադրությունը Տպավորիչ հաղթանակ` Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին Յուրաքանչյուր քվեի ճակատագիրը ԿԸՀ-ի պատասխանատվությունն է․ Արամ ՊետրոսյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըԿԸՀ-ն ձախողել է իր գործառույթը՝ կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը․ Աննա ԿոստանյանՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը