«Գազպրոմն» Ուկրաինայի հետ ստորագրել է հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Գազպրոմը» եւ ուկրաինական կողմը ստորագրել են հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում, ինչը ճանապարհ է բացում գազի տեղափոխման երկարաժամկետ պայմանագրերի կնքման համար։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի արդարադատության նախարար Իվան Լեշչինան։
«Ուկրաինան եւ «Գազպրոմը» ստորագրում են հաշտության համաձայնագիր ներդրումային արբիտրաժում»,- գրել է նա «Ֆեյսբուքում»՝ տեղադրելով փաստաթղթի լուսանկարը, որի վրա դրված են «Գազպրոմի» ներկայացուցիչ Ելենա Բուրմիստրովայի եւ Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի ստորագրությունները։
Լեշչինան ավելացրել է, որ «համաձայնագրի ստորագրումը ճանապարհ է բացում գազի տեղափոխման երկարաժամկետ պայմանագրերի կնքման համար «Նավթոգազի» եւ «Գազպրոմի» միջեւ, ինչին ձգտում էր Ուկրաինան»։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



