«Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ սփյուռքահայ էր, կամ զբոսաշրջիկ. Փաշինյանը ոգևորված է
ԲԼՈԳՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գնացել է սրճարան և այնտեղ բազմաթիվ զբոսաշրջիկների հանդիպել:
Փաստից ոգևորված` վարչապետը երկու գրառում է կատարել, սկզբում նա գրեց. «Մտել եմ սրճարան՝ սուրճ խմելու: Պարզվեց մարդիկ Փարիզից, Նյու Յորքից, Բեյրութից եկել են Երեւան՝ Ամանորը նշելու:))»:
Ապա Փաշինյանը, նույն թեմայի շուրջ կատարեց իր երկրորդ գրառումը.
«Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ սփյուռքահայ էր, կամ զբոսաշրջիկ:
Մի կես ժամ քայլեցի փոքր կենտրոնում. տեսա բազմաթիվ զբոսաշրջիկների եւ սփյուռքահայերի, ովքեր ասում էին. դուք հրավիրել եք, մենք եկել ենք՝ Ամանորը Երեւանում նշելու:
Շնորհակալ եմ՝ սիրելի հայրենակիցներ: Սիրում եմ բոլորիդ:)))»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



