Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է այրվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի դիմաց կայանած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մարտկոցը՝ ամբողջությամբ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



