Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան». Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքն ու ակնկալիքը 2020-ից

ԼԱՅՖ

Past.am

 

Շքեղ, համարձակ, փոքր-ինչ անկեղծ ու եթերային՝ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր ֆոտոշարք ունի, որը հեղինակել է լուսանկարիչ Արվին Քոչարյանը: Սա նրանց առաջին համագործակցությունը չէ. բացի անհատական ֆոտոշարքերից, Էվան հանդես է եկել նաեւ Արվինի «Mysticus» նախագծում, որի շնորհանդեսը հունիսին էր: Թե ինչ կերպարներով է հանդես եկել դերասանուհին իր նոր ֆոտոշարքում եւ որքանով է պատրաստ անկեղծանալ լուսանկարվելիս, BRAVO.am-ը պարզել է նոր զրույցում, ինչպես նաեւ հետաքրքրվել նրանից, թե ինչպիսին է եղել անցնող 2019 թվականն ու ինչ ծրագրեր կան եկող տարվա համար:

Էվան պատմեց, որ լուսանկարներն արվել են շուրջ չորս ամիս առաջ, սակայն իր եւ Արվինի աշխատանքային զբաղվածության պատճառով չեն հասցրել ավելի շուտ ընտրել նկարներն ու հրապարակել.«Վերջապես մինչեւ Շրի Լանկա մեկնելս ուժերս հավաքեցի ու որոշեցի գնալ Արվինի մոտ: Ինչպես միշտ, մեկ գավաթ սուրճով, ուրախ տրամադրությամբ ընտրեցինք լուսանկարները եւ շատ գոհ էինք մեր աշխատանքից (ծիծաղում է,- հեղ.): Չգիտեմ՝ մեր հետեւորդները որքանով կհավանեն, բայց մենք շատ ենք սիրել այս շարքը»:

 

Էվա Խաչատրյանը

 


Նա նշեց, որ ի սկզբանե բազմաթիվ կերպարներ էին մտածել, բայց քանի որ հնարավորություն չեն ունեցել մազերի հետ փոփոխություններ անել, շեշտադրել են հագուստն ու դիմախաղը.«Կուզեինք, որ լրիվ այլ՝ խենթ ու խելառ մազեր լինեին, ինչպիսին իմն են, սակայն շատ տատանվել չէինք կարող այդ առումով: Լուսանկարներում ունենք շքեղ ու կաբարեական կերպարներ՝ սեւ փետուրով լուծումներով, ունենք նաեւ եթերային ու պարզ կերպարներ՝ իբրեւ նուրբ ու խաղաղ մի աղջնակ: Փորձել ենք հետաքրքիր ու տարբերվող ինչ-որ բան ստանալ: Երեկվանից արձագանքները շատ բուռն են, երբ մի նկար հրապարակեցի, ինչի համար շատ ուրախ եմ»:

Գաղտնիք չէ, որ Արվին Քոչարյանը հաճախ հանդես է գալիս բավական ազատ ու անկեղծ ֆոտոշարքերով՝ ներկայացնելով կանանց ներքին ու արտաքին գաղտնիքները, շքեղությունն ու գեղեցկությունը: Էվայից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է արդյոք, որ մի օր էլ ինքը որոշի հանդես գալ այդպիսի անկեղծ ֆոտոշարքով: Դերասանուհին, սակայն, նկատեց, որ հայ հասարակությունը դեռ պատրաստ չէ դերասանին տեսնել այդպիսի ազատ կերպարներում.«Ես Արվինին շատ եմ վստահում: Նա նույնիսկ մերկ ֆոտոշարքերը շատ գեղագիտորեն է մատուցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ անգամ ամենաչնչին անկեղծությունն էլ քննադատության տեղիք է տալիս: Չնայած՝ վախկոտ չեմ, բայց դեռ շատ մարդիկ կան, որ փորձում են դերասանին դնել կենցաղային հարթության վրա, անվերջ քննարկել ու քննադատել»,- նկատեց նա:

 

Էվա Խաչատրյանը

 


Քանի որ տարին արդեն մոտենում է ավարտին, Էվային նաեւ հարցրինք, թե ինչպիսին է եղել անցնող 2019 թվականն իր համար: Դերասանուհին անկեղծացավ, որ շատ հետաքրքիր տարի էր. ընկերական ու ստեղծագործական նոր կապեր է ձեռք բերել: Չնայած դրան՝ աշխատանքային առումով 2019-ն ավելի ակտիվ չի եղել, քան նախորդը: Իսկ վերջին երկու-երեք ամսվա ընթացքում հասցրել է հետաքրքիր մի քանի առաջարկ ստանալ.«Տարին եզրափակեցինք «Սիրուն Սոնա» սերիալի նկարահանումներով. ստեղծագործական կազմով եղանք Շրի Լանկայում՝ իմ շատ սիրելի պրոդյուսեր Ելենա Արշակյանի գլխավորությամբ: Իհարկե, ընթացքը կարճ էր եւ շատ աշխատանքային, սակայն ֆանտաստիկ նկարահանումներ ունեցանք, շատ գեղեցիկ վայրեր տեսանք: Ես այնտեղից հանգստացած վերադարձա՝ թեեւ առավոտյան ժամը 7-ից մինչեւ գիշերվա 2-ը նկարահանումներ էինք ունենում»:

Նա նշեց, որ «Սիրուն Սոնա» սերիալն ATV-ի եթերում կլինի հունվարի 6-ից, իսկ Շրի Լանկայում իրականացված նկարահանումների տեսարանները հնարավոր կլինի դիտել 10-րդ սերիայից սկսած: Էվան նաեւ տեղեկացրեց, որ եկող տարվանից ինքը այլեւս ներգրավված չի լինելու «Սեյվ միլիոն» ներկայացման մեջ, որի շրջանակում աշխատում էին վերջին ամիսներին: Պատճառը ժամանակի խնդիրն է, չնայած խոստովանում է, որ այդ ընթացքում շատ հետաքրքիր փորձերի շրջան են ունեցել եւ շատ տպավորիչ մի քանի ներկայացում.«Ի դեպ, հանդիսատեսն էլ բավական բուռն էր արձագանքել իմ կերպարի հետ կապված, ինչի համար շատ երջանիկ եւ ուրախ եմ»:

 

Էվա Խաչատրյանը

 


Էվան նաեւ դրական է տրամադրված եկող 2020 թվականին: Համոզված է, որ տարին հաջող է լինելու ինչպես իր, այնպես էլ ողջ հայության համար.«Ուզում եմ, որ փոփոխությունները, դրական հույզերը շատ լինեն, որ մեր ազգը երջանիկ լինի»,- անկեղծացավ նա:

 

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ Ֆիննական ծոցում հրդեհ է բռնկվել ռուսական «Սպարտա II» բեռնանավի վրա Թեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը» 13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնի Շատ կարևոր է մեզ կրկին չգցել նույն վիճակի մեջ․ Փաշինյան Հարի Քեյնը վիրահատվել է Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք ՉալաբյանՌուսական կողմը շատ լավ պատկերացում ունի, թե հայկական տնտեսությունում ինչ է կատարվում. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտնել է` ով է աշխարհի ամենահզոր մարդը Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան35-ամյա կինը մարդասպաններ է վարձել ամուսնու սիրուհուն վերացնելու համարՄեր երկրում իրավիճակը հեռու է իդեալական լինելուց․ Փեզեշքիան Եղվարդում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն Կիմ Չեն Ընն անպատասխան է թողել հանդիպելու Թրամփի առաջարկը Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան Աղանդավորության ծավալուն մուտքը Հայաստան լի է վտանգներով. Արմեն ՄանվելյանՀիմա մենք առաջ ենք անցնում Խորհրդային Հայաստանի լավագույն ժամանակաշրջանից, մենք կառուցում ենք ավելի շատ բնակարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, քան Խորհրդային Միությունում. Նիկոլ Փաշինյան Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ-ի մեկնարկը. մենք մեր էլեկտրաէներգիայի ցանցը կապակցելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերի հետ. Նիկոլ Փաշինյան Գրիշա Սարգսյանը Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում 2 ոսկե մեդալ է նվաճել Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվել Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առաջ. Մհեր ԱվետիսյանԵ՞րբ զարդարել Ամանորի եղևնին 2027 թվականին․ որ օրերն են համարվում հաջողության և հարստության խորհրդանիշ