Խոշոր ավտովթար-հրդեհ Կոտայքի մարզում․ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել այսօր՝ հունվարի 1-ին, Կոտայքի մարզում․ Opel-ը բախվել է բետոնե լողավազանին և հայտնվել եղևնիների պուրակում, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։25-ի սահմաններում Opel մակնիշի 35 XS 514 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցում, ժողովրդին հայտնի՝ «Խրուստալի» գործարանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բազալտե սալիկներին, այնուհետև լողավազանի բետոնե հատվածին ու հայտնվել եղևնիների պուրակում։
Հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել




