Սուլշեր. Հնարավոր է՝ Պոգբան վիրահատության ենթարկվի
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի վնասվածք ունեցող կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Վնասվածքի պատճառով Պոգբան բաց կթողնի 4-5 շաբաթ: Բժիշկները խորհուրդ են տվել Պոգբային վիրահատության ենթարկվել: Կարծում եմ՝ առաջիկայում մենք որոշում կընդունենք այս հարցում»,- Daily Mail-ի հաղորդմամբ՝ ասել է նորվեգացի մասնագետը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Պոլ Պոգբան կրկին վնասվածք է ստացել և ստիպված կլինի շուրջ 1 ամիս բացակայել խաղադաշտից:
Ֆրանսիացի կիսապաշտպանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



