Հրդեհ Աբովյանում․ փրկարարները ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում այսօր՝ հունվարի 2-ին հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում, ինչի հետևանքով բնակարանում ստեղծվել է ծխապատ գոտի:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:19-ին: Մասամբ այրվել է աթոռ և հնամաշ հագուստ:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



