Բաքու-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բաքու-Մոսկվա երթուղով թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում՝ ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է օդանավակայանի մամլո քարտուղար Անաստասիա Գոլոդովան:
Օդանավակայանի տվյալներով՝ տեղի ժամանակով 7:44-ին (համընկնում է երևանյան ժամանակի հետ) «Աէրոֆլոտ» ընկերության 1853 չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում: Վատ ինքնազգացողությամբ ուղևորին հոսպիտալացրել են:
Հաղորդվում է, որ կատարվածից մեկ ժամ անց 85 ուղևորի տեղափոխող օդանավը շարունակել է չվերթը:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



