Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձը ուրբաթ, հունվարի 3-ին Փարիզից հարավ գտնվող Վիլժյուիֆ քաղաքում դանակով հարձակվել է անցորդների վրա։ Հարձակվողին գնդակահարել են ոստիկանները։ Այս մասին տեղեկացնում է BFMTV-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Միջադեպը տեղի է ունեցել Օթ Բրյուեր այգում։ Անհայտ անձը դանակով հարձակվել է պատահական անցորդների վրա։
Ինչպես ասել է Լ՛Այ լը Ռոզ Վենսան Ժոբրեն համայնքի քաղաքապետը BFM TV հեռուստաալիքի եթերում, միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տեղեկացնում է RFI-ը։
Ավելի վաղ AFP գործակալության ոստիկանական աղբյուրը հաստատել էր մեկ մարդու զոհվելու լուրը։ Եվս երկու մարդ տուժել է, նրանցից մեկը լուրջ վիրավորումներ է ստացել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



