Հայաստանում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ. Դիլիջանում եւ Բերդում ձյուն է տեղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 09:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզի Դիլիջան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



