Նախկին ամուսինը դանակահարել է 27-ամյա կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 3-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ժամը 06.40-ին տղամարդը հայտնաբերվել է, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



