Փարաքար գյուղում մեքենան շրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 4-ին, ժամը 22:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները փակել են «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:



