Իսակովի պողոտայում 2 մեքենա են բախվել միմյանց. Կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 5-ին, ժամը 00։53-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:



