Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում». Շուշաննա Թովմասյան

ԼԱՅՖ

Past.am

«Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում»: Շուշաննա Թովմասյանն Ամանորի թեմատիկայով նոր լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում ամփոփել է անցնող տարին, խոստովանել, թե ինչ ցանկություններ ունի 2020-ի համար: Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ «Սիրուն Սոնա» սերիալում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու մասին:

 

«2019-ն ինձ համար ավելի շատ ընտանեկան տարի էր. ժամանակս տրամադրում էի նորաստեղծ ընտանիքիս կազմավորմանը: Երբ ընտանիքի հիմքում սեր կա, շատ է օգնում: Ուզում ես լավագույնը լինել որպես կին, տնային տնտեսուհի: Այս մեկ տարին միմյանց ճանաչելու, զիջելու, հասկանալու արդյունավետ փորձաշրջան էր, դրան նպաստել է նաեւ առանձին ապրելը, քանի որ այդ դեպքում զույգը հասկանում է միմյանց դերն ընտանիքում:

 

Աչքիս տակ, իհարկե, ունեցել եմ նաեւ նկարահանվելու առաջարկներ, որոնք չի ստացվել իրականացնել: Մտածել եմ նաեւ կադրից դուրս աշխատանքի մասին, իսկ հստակ ոլորտը չեմ ցանկանա նշել»,-ասել է Շուշաննան:

 

 

 

Շուշաննա Թովմասյան

 

Նա պատմել է, որ տարեվերջին իր համար անակնկալ է եղել Ելենա Արշակյանի առաջարկը՝ նկարահանվել «Սիրուն Սոնա» նախագծում.«Իմացա, որ մեկ օրում որոշել է փոխել գլխավոր հերոսուհուն: Հուսամ՝ երկուսիս համար էլ հաջող համագործակցություն կստացվի, ինձ միշտ հետաքրքրել է նրա հետ աշխատելը: Առաջարկը բոլոր առումներով հարմար էր, ուրախալի էր նաեւ այն փաստը, որ շատ երկար նախագիծ չի լինելու. գարնան վերջին կամ ամռանն ավարտվելու է»:

 

Շուշաննան նշել է, որ ներկայանալու է դրամատիկ կերպարով.

 

«Նախկինում եւս հեռուստադիտողն ինձ տեսել է նման կերպարում. Սոնան արդարության ձգտող մարդ է, ով շատ բան ունի ապացուցելու, սակայն մշտապես քարկոծվում է շրջապատի կողմից»,-ասել է նա եւ ավելացրել, որ այս նախագծում հիմնական խաղընկերներն են Նորայր Եղյանը, Անահիտ Քոչարյանը, Էդգար Իգիթյանը, Խոսրով Նալբանդյանը եւ այլք:

 

Շուշաննա Թովմասյան

 

2020-ից Շուշաննան շատ սպասելիքներ ունի.«Գործնական, ընտանեկան եւ համամարդկային ցանկություններս շատ են: Կուզեմ՝ 2020-ը խաղաղ տարի լինի բոլորի համար, նույնիսկ լուրերով կրակոցների մասին չլսենք, առողջ լինենք, աշխատանք եւ հնարավորություններ ունենանք, որպեսզի ստեղծենք մերը:

 

Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում, որը պլանավորման ենթակա չէ. Աստծո կամոք, երբ էլ լինի, կլինի ամենաուրախալի լուրը»:

 

Շուշաննա Թովմասյան

 

Աղբյուր՝ bravo.am

 

 

 

Թումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը