Մայրը հայտնել է , որ քրոջ ամուսինը սեռական բնույթի գործողություններ է կատարել իր 13-ամյա դստեր նկատմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Երևան քաղաքի վարչական տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 13-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը Երևանի բնակիչ 37-ամյա Լ․ Ա․-ն դիմել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանություն և հայտնել, որ հունվարի 3-ին իրենց շենքի բակում իր 13-ամյա աղջկա նկատմամբ Երևանի բնակիչ 29-ամյա Գ․ Ա․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում, կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել։
Գ ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի մայրը հրավիրվել է տարածքային ոստիկանության բաժին, սակայն հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց։ Ոստիկանները հայտնաբերել են նաև կասկածյալ Գ․ Ա․-ին, ով կատարվածի մասին բացատրություն է տվել ու բաց թողնվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․Ա․-ն երեխայի մորաքրոջ ամուսինն է։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փրձաքննություն:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



