Սովորեք նրանց խանդին. Կարիճների հետ սիրային հարաբերությունների երեք կանոն
ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.
Կարճիների հետ սիրային հարաբերությունները կարող են խենթացնել ձեզ իրենց ջերմությամբ: Այնուամենայնիվ եթե դուք կյանքի ուղեկից կարիճի կենդանակերպի ներկայացուցիչ եք ընտրել, պետք է հետևեք մի շարք կանոների: Ահա երեք կանոն, որոնք կարելի է համեմատել արևից պաշտպանող քսուկի հետ, որից պետք է օգտվել կարիճների հետ հարաբերություններում:
1. Անգամ մի′ փորձեք նրանց վրա տպավորություն գործել
Եթե կարիճները սիրում են, ապա ամբողջ սրտով: Եթե դուք փորձեք նրանց վրա կեղծ տպավորություն գործել, ապա նրանք դա շատ շուտ կնկատեն: Եթե նրանք ձեզ ընտրել են, ապա հաստատակամ են իրենց ընտրությամն մեջ, և դուք կարող եք լինել այնպիսին, ինչպիսին կաք:
2. Կարիճները ձեր կարիքը չունեն
Սա պետք է ընդունել որպես ճշմարտություն: Նրանք բավարար հավակնոտ և ուժեղ են, որպեսզի անգամ մենակության մեջ իրենց հարմարավետ զգան: Նրանց համար կյանքը մենակության մեջ անգնահատելի փորձ է:
3. Սովորեք նրանց խանդին
Կարիճները բնավորությամբ սեփականատեր են: Եթե նրանք ձեզ ընկալում են որպես իրենց կյանքի ուղեկից, ապա հաստատ պատրաստ չեն ձեզ ինչ-որ մեկի հետ կիսել:



