«Աշ Շաբաբ» խմբավորումը Քենիայում հարձակվել է ամերիկյան ՌԾՈւ բազայի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՑանցում հայտնվել է տեսանյութ Քենիայում ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմակայանի վրա հարձակման մասին։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան։ Տուժածների եւ զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ։ Շարժումը դիմակայում է Սոմալիի կենտրոնական կառավարությանը եւ խոչընդոտում ՄԱԿ հումանիտար գործունեությանը։



