Խոշոր վթար Երեւանում. կոտրվել է մեքենաներից մեկի անվահեծանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:50-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում, բախվել են Ford մակնիշի 92 GG 992 համարանիշի, Opel Astra մակնիշի 17 ՏX 017 համարանիշի եւ մեկ այլ Opel Astra մակնիշի 01 OA 033 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



