Ավտովթար՝ Աշտարակի խճուղում. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 6-ին՝ ժամը 00:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջանիկ Ս., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Շտապօգնության աշխատակիցները ուղևորներին՝ Արամ Ե.-ին (ծնված 1993 թ.), Հարութ Ս.-ին (ծնված 1992 թ.) և վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



