Իրանի խորհրդարանը մտադիր է Պենտագոնը եւ ԱՄՆ բանակն ահաբեկչական կազմակերպություններ հռչակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանցի պատգամավորները քննարկում են Պենտագոնը եւ ԱՄՆ բանակն ահաբեկչական կազմակերպություններ հռչակելու առաջարկը՝ որպես գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխան, գրում է Tasnim-ը:
Իրանի խորհրդարանի ներկայացուցչական խորհրդի անդամ Աքբար Ռանջբարզադեն հայտնել է, որ առաջարկը կքննարկվի բաց նստաշրջանի ընթացքում:
Նա նշել է, որ համաձայն առաջարկված ծրագրի՝ նշված կառույցները պետք է սահմանվեն որպես հետախուզվող հանցագործներ եւ ահաբեկչական խմբավորումներ:
Ռանջբարզադեն հավելել է, որ ծրագիրն արդեն ստորագրվել է խորհրդի եւ բյուջեի ինտեգրման հարցով հանձնաժողովի կողմից:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



