Երեւանում 85-ամյա կնոջ այրված դի են հայտնաբերել բնակարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում այսօր՝ հունվարի 6-ին, 85-ամյա կին է այրվել բնակարանում: Այս մասին հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Հունվարի 6-ին, ժամը 17:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղբայրության փողոցի թիվ 14 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում (ներսում քաղաքացի կա):
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Բնակարանի ննջասենյակում մասամբ այրվել են ներքնակ և մոտ 2 քմ կենցաղային իրեր, իսկ հատակին հայտնաբերվել է Աննա Ի.-ի (ծնված 1935 թ.) այրված դին:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



