Դե Ռոսին հայտարարեց կարիերան ավարտելու մասին
ՍՊՈՐՏԱրգենտինական «Բոկա Խունիորսի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան:
««Բոկա Խունիորսում» ինձ շատ լավ են ընդունում, սակայն ես ցանկանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Ակումբի ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ ես հրաժարվեմ այս մտքից, սակայն իմ որոշումը վերջնական է. ես ավարտում եմ կարիերաս»,- 36-ամյա Դե Ռոսիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ իտալական ֆուտբոլի լեգենդ Դանիելե Դե Ռոսին 2000-2019 թվականներին հանդես է եկել «Ռոմայում»:
Ավելի վաղ «Ռոման» ցանկություն էր հայտնել վերադարձնել Դե Ռոսիին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



