Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցուլերին այսօր առաջին հերթին համբերություն է պետք․ հունվարի 7-ի աստղագուշակը

ԼԱՅՖ

 

Առավել մանրամասն՝Այստեղ

Խոյ։ Եթե չդանդաղեք, ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Այսօր վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ ու կվերադառնաք միևնույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը: Դուք նրան զերծ կպահեք արկածախնդրություններից, իսկ նա էլ ձեզ կներշնչի վճռական գործողությունների, այսպիսով կկարողանաք ապահովել փոխլրացումը: Մի խուսափեք մտերիմ մարդու հետ անկեղծ լինելուց, այսօր արժե խոսել այն ամենից, ինչը ձեր մտքում է:

 

Ցուլ: Այսօր ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում: Վատ չեն ընթանում մտերիմների հետ շփումները, սակայն այստեղ էլ խնդիրնեն են ծագում, քանի որ դուք բավարար անկեղծություն չեք ցուցաբերում: Հնարավոր հեռավոր ուղևորությունների համար առավել հարմար պահը կեսօրից հետո է, իսկ առավոտյան ավելի լավ է ավարտին հասցնեք նախորդ երեկոյան կիսած թողած գործերը:

 

Երկվորյակներ։ Այսօր պետք է վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, ինչը ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա կամ էլ հետևել եղած ավանդույթներին: Օրը հատկապես բարենպաստ է ձեզ հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:

 

 

 

Խեցգետին։ Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը, ձգտեք ամեն կերպ նրանց հույս ներշնչել:

 

Առյուծ։ Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք գտնվում եք մի հոգեվիճակում, երբ ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել: Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար․ խելացի կատակերգությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև ազգականներին այցելելու և նրանց հետ անկեղծ ու մտերմիկ շփումներ ունենալու համար:

 

Կույս։ Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը, ով տրտմության մեջ է, վերադարձնել հավատը դեպի սերը նրանց, ով արդեն կորցրել է իր գտնելու հույսը: Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ո՛չ ուժ է մնում, ոչ էլ ժամանակ: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:

 

Կշեռք։ Հանգիստ և բեղմնավոր օրերից է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում պրոֆեսիոնալ խնդիրների լուծումը, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով: Կլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների, մտերիմների, հեռավոր ազգականների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է ձեր տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ, ով որոշ բացահայտումներ կանի ձեր փոխհարաբերությունների մինչ այժմ քողարկված կողմերի վերաբերյալ:

 

Կարիճ։ Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել․ այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանաք բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառվում բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես օրվա երկրորդ կեսին: Օրը հաջող է աշխարհիկ միջոցառումների, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:

 

Աղեղնավոր։ Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը, և այն ձեզ կուղեկցի այնտեղ, որտեղ դուք ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորելու: Մտերիմների հետ երբեմն կարող եք ագրեսիվ ու անզուսպ լինել, ինչը միգուցե հանգեցնի ձեր փոխհարաբերությունների լարվածության և արդյունքում` վիճաբանության: Այս առումով ձգտեք նրբազգացություն ցուցաբերել, հատկապես երբ գործ ունենաք ավագ սերնդի ազգականների հետ:

 

Այծեղջյուր։ Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն: Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել․ ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար:

 

Ջրհոս։ Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով՝ աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը: Շատ բարձր մակարդակի վրա է ձեր անձնական հմայքը, դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով միանգամայն ռոմանտիկ բնույթ կստանա: Ռոմանտիկ ժամադրությունը անսպասելի հունով կզարգանա:

 

Ձկներ։ Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և պլաններն իրար բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում են և ձեզ են դիմում ոչ թե մանր հարցերով, այլ լուրջ առիթներով: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխհասկացվածության, հաճելի շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:

 

Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»