Ռոնալդու․ Զարմանալի զգացում է 2020-ը սկսել հեթ-տրիկով եւ հաղթանակով
ՍՊՈՐՏ
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թվիթերյան գրառումով մեկնաբանել է իր հեթ-տրիկը Իտալիայի առաջնության 18-րդ տուրում։ Տարվա առաջին խաղում «Յուվենտուսը» 4։0 հաշվով հաղթել է «Կալյարիին»։
«Զարմանալի զգացում է 2020-ը սկսել հեթ-տրիկով եւ հաղթանակով»,- գրել է Ռոնալդուն։
Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը 18 տարի անընդմեջ գոլ է խփում Եվրոպայի թոփ 5 առաջնություններում:
Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



