Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ. Բաբկեն Թունյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ, քան նախկին տարիներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5...»,-նշում է պատգամավորն ու հավելում, որ սա, իհարկե,
մեծ ավելացում չէ ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի, բայց քայլ առաջ է, որը մի քանի տարի չէր արվել։
«Այս պրոցեսը շարունակվելու է։ Թոշակներն ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ»,- գրել է նա։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



