Գլուխկոտրուկներ սիրում են թե մեծերը, թե փոքրերը: Դրանք մարզում են ուղեղը, ազատ ժամանակն ավելի բովանդակալից է անցնում, հատապես, երբ փորձում են լուծել օրինակ ընտանիքի անդամների հետ միասին: Կան գլուխկոտրուկներ, որոնք ստիպում են երկար մտածել, պատասխանը գտնելու համար: Եթե այս պահին չգիտեք ինչով զբաղվել, փորձեք լուծել այս գլուխկոտրուկը:
Ուշադիր նայեք նկարը: Այս նկարում ինչ որ սխալ կա:
Նայեցիք, թվում է ամեն ինչ ճիշտ է: Նկարում պատկերված է գյուղական տեղանք: Մի սովորական տուն է պատկերված, ճանապարհը, քարե պարիսպը ծառերը ամեն ինչ ճիշտ են պատկերված: Բայց ի՞նչն է սխալ:
Քամու ուղղությունը:
Ծառերը քամուց թեքված են ձախ կողմ, իսկ տանիքից ելնող ծուխը հակառակ ուղղությամբ է գնում: Նույն տեղանքում քամին չի կարող միևնույն ժամանակ տարբեր ուղղություններով փչել: