Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացահայտվել է 26-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նրա նախկին ամուսնուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանի 26-ամյա բնակչուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք  հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

 

2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 05:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վերք եւ մարմնի  տարբեր մասերի կտրած-ծակած վերք» մարմնական վնասվածքներով, իրենց մոտ է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1993թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի նախկին ամուսինն է՝ Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.:

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով  26-ամյա կինը ճանաչվել է տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, արնանման նյութի հետքերով դանակի բռնակ եւ շեղբ: Կատարվել են առգրավումներ, առերես հարցաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

 

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը, ալկոհոլի ազդեցության տակ, նախկին կնոջը սպանելու նախնական դիտավորությամբ գնացել է վերջինիս բնակարան, որտեղ հագին եղած բաճկոնի ձախ ծոցագրպանից հանելով խոհանոցային դանակը՝ հարվածներ է հասցրել նախկին կնոջ՝ կյանքի համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաքիմիական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Իրանը մտադիր է բացել Հորմուզի նեղուցը Միացյալ Նահանգների հետ պատերազմի ավարտից հետո Կրկին ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել Լիբանանի վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն. Ռուսաստանի ԱԳՆ Լիբանանում սպանվածների և վիրավորների թիվը գերազանցել է 8000-ը Իրանական պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար Քուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի Դելֆի տնտեսական ֆորումին Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները Մարտինեսը վնասվածք է ստացել. հայտնի է ապաքինման ժամկետը Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուՌուսաստանում կոմունալ ոլորտի վիճակը մոտ է կրիտիկականին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանԻրանում ավելի քան 125,000 քաղաքացիական օբյեկտ վնաuվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն շաբաթ օրը՝ Իսլամաբադում․ Շարիֆ Ուկրաինան հայտարարել է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել «Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Ռեալի» մեկնարկային կազմը Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանԱշտարակում բախվել են «Nissan Altima»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «Opel Zafira»-ն և «Ford Transit»-ը Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է․ միացված են արհեստական շնչառական ապարատին Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԲուդանովը զգուշացրել է Ուկրաինայի համար հնարավոր աղետի մասին Հայաստանում շեշտակի ավելացել է ազատազրկման դատապարտված անձանց թիվը Թրամփը կրկին սպառնացել է Իրանին «Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan Rogue»-ը և «Chevrolet»-ը․ կա 4 վիրավոր Երեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը հավաստիացրել է, որ Պարսից ծոցի ուղղությամբ հրթիռներ չի արձակել Մենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինՀՊԼ. «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին՝ կրկին բարձրանալով առաջին հորիզոնական Ապրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանԻսրայելի դեմ քաղաքական պшտերազմ մղող երկրները ստիպված կլինեն վճարել․ Նեթանյահու «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերիՖրանսիան գործընկերների հետ քննարկում է Հորմուզի նեղուցում առաքելությունը Հայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանԻրանը հայտարարել է, որ բանակցությունների մեկնարկից առաջ ԱՄՆ-ը պետք է երկու պայման կատարի Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակիչում է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդшխության դեպքեր Ադրբեջանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպում