Խոշոր ավտովթար Գավառում. վիրավորների թվում 5 տարեկան երեխա կա (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:140-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում բախվել են Գավառի բնակիչներ, 64-ամյա Կարապետ Գասպարյանի վարած Lexus մակնիշի N 070 AB 777 RUS համարանիշի և 29-ամյա Վահան Դվոյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 36 MR 194 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Վ. Դվոյանի ուղևորներ, Գավառի բնակիչներ, 23-ամյա Նորայր Ջևիկյանը, 20-ամյա Թագուհի Օհանյանը և 5-ամյա Նարեկ Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



