Աշտարակի խանութներից գողություններ էր արել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Պոպովի փողոցի 28-ամյա մի բնակիչ Աշտարակի խանութներից գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 6-ին, ժամը 14-ի սահմաններում, քրեական հետախույզները կասկածվողին Երևանյան փողոցից բերման ենթարկեցին:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ հունվարի 2-ին նա Աշտարակ քաղաքի Պռոշյան, Տիգրան Մեծի, իսկ հունվարի 5-ին` Ներսես Աշտարակեցու փողոցներում գտնվող 4 մթերային խանութից թանկարժեք խմիչքներ է գողացել:
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքերը պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



