Վրաերթ Գեղարքունիքում. 25–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզում, հունվարի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 16:35-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելիքյանը իր վարած Mercedes մակնիշի 36 AP 415 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վարդենիս քաղաքի բնակիչ, 19-ամյա Միհրան Դարբինյանին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ եւ կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Վարդենիսի բաժին:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



