Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայազգի տղամարդու (տեսանյութ)
ՎԻԴԵՈԼոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է երեք հայազգի տղամարդու, ովքեր կասկածվում են հունվարի 1-ին մի տղամարդու վրա հարձակվելու մեջ։
CBS Los Angeles-ի փոխանցմամբ՝ հանցագործները մեքենայով հետևել են զոհին, իսկ երբ նա կանգ է առել, նրանցից մեկը բռունցքով հարվածել է նրա գլխին։ Տղամարդը կորցրել է գիտակցությունը և ընկել գետնին։ Նա հոսպիտալացվել է, բայց այդպես էլ գիտակցության չի եկել։
Երեք հանցագործներն արագ նստել են իրենց ավտոմեքենան ու հեռացել դեպքի վայրից։ Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ՝ խնդրելով օգնել հայտնաբերել նրանց։ Տղամարդկանց նկարագրելիս ոստիկանները նշում են, որ նրանք բոլորը 20-30 տարեկան են, ենթադրաբար՝ ազգությամբ հայ, սև մազերով։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



