Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» Կամո Մոսկովսկին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինա անօրինական մուտք գործելու համար Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» 57-ամյա Կամո Մոսկովսկին (Կամո Եղիազարով): Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Կամո Մոսկովսկին, ով հանդիսանում է ՌԴ-ի քաղաքացի, դատարանի որոշմամբ՝ վերջինս 6 ամսով տեղափոխվել է արտասահմանցիների ժամանակավոր կացության կենտրոն:
Ուկրաինական ոստիկանության տվյալներով՝ Կամո Մոսկովսկին ապօրինաբար հատել է երկրի սահմանը՝ ՌԴ-ում «հանցավոր աշխարհում բարձր դիրք գրավելու» մասին օրենքի շրջանակներում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով:
Ոստիկանությունից հայտնել են, որ քրեական հեղինակությանը ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Դիտարկվում է նրա հարկադիր արտաքսման հարցը՝ 5 տարի ժամկետով Ուկրաինա մուտք գործելու արգելքով
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



