Վանաձորի Ղշլաղ թաղամասում հրդեհվել է բնակելի տան տանիքը, վնասվել են պատերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 10:45-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղշլաղ թաղամասի Տավրոսի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։08-ին, մարվել՝ 12։01-ին։
Այրվել են տան (մոտ 81 քմ) տանիքից մոտ 70 քմ հատված, փայտե պատերից՝ մոտ 45 քմ, 2 բազկաթոռ, բազմոց, սեղան և խոհանոցի պահարան։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



