«Բարսելոնան» Չավիին առաջարկել է ամռանը գլխավորել ակումբը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպում է ունեցել Իսպանիայի չեմպիոնի նախկին կիսապաշտպան, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ:
Cadena SER-ի հաղորդմամբ՝ Աբիդալը Չավիին առաջարկել է ընթացիկ մրցաշրջանն ավարտել «Ալ Սադում», իսկ ամռանը պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից:
Հանդիպման ավարտից հետո հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» երկուշաբթի կքննարկի Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



