Կրիստիան Պուլիշիչը վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏ
Լոնդոնի «Չելսիի» ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ չի կարողանա օգնել «Չելսիին», տեղեկացնում է Goal.com-ը:
Պուլիշիչի վնասվածք ստանալու մասին հայտարարել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը՝ «Բարնլիի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ցավում ենք, որ Պուլիշիչը վնասվածք է ստացել: Նա առանցքային խաղացող է «Չելսիի» համար, և դժվար կլինի նրան փոխարինելը:
Վնասվածքից ապաքինման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն նա մի քանի շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ»,- ասել է Լեմպարդը:
Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Չելսի» - «Բարնլի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



