Զիդան. Զգում եմ, որ կատարելագործվել եմ որպես մարզիչ
ՍՊՈՐՏ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նկատելի է համարում իր աճը մարզչական աշխատանքում:
«Չեմպիոնների լիգայում 3 անգամ հաղթելուց հետո ես զգում եմ, որ կատարելագործվել եմ որպես մարզիչ: Ես անդադար սովորում եմ, լսում եմ բոլոր մասնագետներին, քննարկում եմ առկա խնդիրները և փորձում եմ լավագույն լուծումը գտնել դրանց:
Ինձ դուր է գալիս այն, ինչ ես անում եմ: Ամբողջությամբ նվիրվել եմ իմ աշխատանքին և իմ նպատակն է անդադար կատարելագործվել»,- Զիդանի խոսքը փոխանցում է AS-ը:
Զինեդին Զիդանն առաջին անգամ «Ռեալը» գլխավորել է 2016 թվականին և մարզել է Արքայական ակումբը մինչև 2018 թվականի մայիս: Այդ ընթացքում «Ռեալը» 9 գավաթ է նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 3 գավաթ:
Նախորդ տարվա մարտին Զիդանը կրկին գլխավորեց «Ռեալը»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



