«Լճակ» ռեստորանն առաջինը արձագանքեց Փաշինյանի հորդորին.զուգարանը վերանորոգել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵղեգնաձորի «Լճակ» ռեստորանն առաջինն է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և վերանորոգել ռեստորանի զուգարանը։
Ռեստորանի ֆեյսբուքյան էջը այս առնչությամբ հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածվել։
«Սիրելի հայրենակիցներ, հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-հորդորին այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ռեստորանների, հյուրանոցների և հանգստյան գոտիների սանհանգույցներն իրենց նորոգվածության աստիճանով և սանիտարահիգիենիկ պայմաններով հանդիսանում են օտարերկրացիների և զբոսաշրջիկների մոտ Հայաստանի մասին իբրև տուրիստական երկրի՝ դրական կարծիքի ձևավորման և լավ տպավորության ստեղծման առաջնային և կարևորագույն փաստական գործոններից մեկը, ԼՃԱԿ ռեստորանը առաջինը ձեռնամուխ եղավ սկսելու վերանորոգման աշխատանքներ զարկ տալով այս հարցի հրատապ լուծմանն ու իր ներդրումն ունենալ սեփական երկրի տուրիզմի զարգացմանը։
Եվ այսպիսով մենք սկսում ենք նոր #Challenge:
Միացե՛ք ՄԵԶ, բարեկարգե՛ք Ձեր հյուրանոցի կամ ռեստորանի սանհանգույցները և նպաստե՛ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»,– գրված է հայտարարությունում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



