Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ խոտածածկ տարածք է այրվել. հրդեհաշիջմանը մասնակցել է գյուղի 22 բնակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 25 հրշեջ-փրկարար և 3 օժանդակ տեխնիկա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:20-ին, մարվել՝ 17:30-ին:



