ԱՄՆ-ը իրանցի եւս մեկ գեներալի սպանության անհաջող օպերացիա է անցկացրել Եմենում․ ԶԼՄ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳիշերը, երբ ԱՄՆ ՌՕՈՒ-ի կողմից սպանվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ԱՄՆ-ը իրանական մեկ այլ բարձրաստիճան զինվորականի վրա անհաջող հարձակում էր նախաձեռնել Եմենում, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի աղբյուրները ներկայացրել են այդ առաքելության մանրամասները՝ թե ինչպես էր ԱՄՆ-ը մտադիր իրականացնել իր ծրագիրը։
The Washington Post թերթի տվյալների համաձայն, ԱՄՆ-ի թիրախում եղել է «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար Աբդուլ Ռեզա Շախլայը։
Թերթը նշում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ պետդեպի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ «վարչակազմը 15 մլն դոլար է առաջարկում Աբդուլ Ռեզա Շախլայի ֆինանսական գործողությունների, ցանցերի եւ կապերի մասին տեղեկատվության դիմաց»։
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



