Հրազդանում տղամարդը սեռական բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ. գործը դատարանում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզում տղամարդը մեղադրվում է անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ 2019թ.–ի օգոստոսի 17–ին ցերեկը տղամարդը Հրազդանի շենքերից մեկի շքամուտքում փորձել է անառակաբարո գործողություններ կատարել 15–ամյա մի աղջկա նկատմամբ, սակայն, հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:
Մեկ շաբաթ անց տղամարդը նմանատիպ գործողություն է կատարել նաեւ 12–ամյա մի աղջկա նկատմամբ։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով եւ 34-142–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով։ Նա կալանավորվել է։
Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



