Հրդեհ է բռնկվել «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 12-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում՝ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ պահեստում (մոտ 250 քմ) այրվում են փայտի թափոններ և թեփ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



