Քասախ գյուղում մեքենան ամբողջովին այրվել է. տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 12-ին, ժամը 00:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Սարգսյան փողոցում այրվում է ավտոմեքենա. մոտակայքում կա գազատար խողովակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և հատուկ հրշեջ ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քասախ գյուղի թիվ 1 դպրոցի մոտակայքում. գազատար խողովակը չի վնասվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:41-ին, մարվել՝ 00:48-ին: Տուժածներ չկան:
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ամբողջությամբ այրվել է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



