Մեծամոր քաղաքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունվարի 11-ին, ժամը 22:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով թիվ 4 շենքի տանիքից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները կանխել են Արա Ս.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



